Search
Close this search box.

ՈՒՂԻՂ․ «Դիմադրության» շարժման անհնազանդության խաղաղ ակցիաները Երեւանում

«Դիմադրություն» շարժումը առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել:

Նախօրեին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ փակելու են փողոցներ և պարալիզացնելու են մայրաքաղաքի ողջ երթևեկությունը։ Նա կոչ է արել պետական ոլորտի աշխատողներին, ուսանողներին, որ իրենց գործատուներին, դասախոսներին տեղեկացնեն, որ վաղը չեն գնալու աշխատանքի, դասի և միանան ընդդիմության պայքարին։

«Դիմադրություն» շարժումը առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել:

Նախօրեին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ փակելու են փողոցներ և պարալիզացնելու են մայրաքաղաքի ողջ երթևեկությունը։ Նա կոչ է արել պետական ոլորտի աշխատողներին, ուսանողներին, որ իրենց գործատուներին, դասախոսներին տեղեկացնեն, որ վաղ չեն գնալու աշխատանքի, դասի և միանան ընդդիմության պայքարին։

«Նիկոլ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը ձևակերպված է, դա այլևս ակնհայտ փաստ է։ Մենք այս ակցիաների, գործողությունների միջոցով այդ հանրային պահանջը պետք է ամենօրյա ռեժիմով փաստենք, ցույց տանք, որ ինքն այլևս երկրում իշխանություն չունի, երկրում իշխանությունը այլևս պատկանում է ժողովրդին, կա իրական երկիշխանություն և օր առաջ պետք է հեռացնել այս չարիքի կառավարությանը, որոնց վաղուց չեն սպասարկում Հայաստանի, Արցախի և առհասարակ մեր ժողովրդի շահերը»,– ասել է նա։

Իշխան Սաղաթելյանն ավելի ուշ հրապարակել է «Դիմադրություն» շարժման այսօրվա օրակարգը։