Search
Close this search box.

Ալիևը Շուշիից պատասխանել է Փաշինյանի

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ «այսօր Ղարաբաղը վերածնվում է, բոլոր շրջաններում մեծ տեմպով ընթանում են շինարարական ու վերականգնողական աշխատանքներ»։

«Մենք՝ այս հողի տերերն արդեն վերադարձել ենք, և երկինքը դա տեսնում է։ Ամեն օր մենք կառուցում ենք։ Մեկ անգամ ևս կրկնեմ, որ մենք վերջնականապես վերադարձել ենք այս տարածքներ, հարազատ հող ու այստեղ կապրենք մշտապես»,-ասել է նա։

Ի դեպ, Ալիևն իր ելույթն ավարտել է Նիկոլ Փաշինյանի՝ ոչ վաղ անցյալում Ստեփանակերտում հնչեցրած բառերը փոփոխելով. «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջանն է»։

Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնավորապես հայտարարել էր. «Արցախը Հայաստան է և վերջ»։