Search
Close this search box.

Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ:

Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից։ 67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը /Վեդի քաղաք/ պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: Ի դեպ, Գոռը պոկում վարժությունում պարգևատրվեց արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե պարգևով: