Search
Close this search box.

Հույս կա, որ հայկական ադրբեջանական անկլավները կմնան ՀՀ, իսկ հայկականը՝ Ադրբեջանի կազմում. ԱԽՔ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել:

Գրիգորյանը նշեց, թե ընդդիմության այն պնդումները,թե վտանգ կա անկլավները Ադրբեջանին հանձնելու մասով, անհիմն են և աղերս չունեն իրականության հետ։

«Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ)անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»,- ասաց Գրիգորյանը։