Search
Close this search box.

Ոստիկանությունը հայտնում է, թե անհնազանդության ակցիաների ժամանակ քանի անձ է բերման ենթարկվել

Վաղ առավոտյան Երեւանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ժամանակ 49 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ, հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայիսի 2–ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են անում Երեւանում եւ Հայաստանի այլ մարզերում։