Search
Close this search box.

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով են բերման են ենթարկել

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով:

Պատգամավոր Աննա Գրիգորյանի հորդորից հետո ձեռնաշղթաները հանել են, բայց մինչ այդ ոստիկանության բաժնում Գերասիմ Վարդանյանին պահել են ձեռնաշղթաներով:

Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը: