Search
Close this search box.

Ֆորշը հիվանդանոցում է. ի՞նչ է պատհել երգչի հետ

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը:

«Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- նշեց Արեգ Գևորգյանը:

Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած մարդիկ «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեցին, որ արդեն մի քանի օր է՝ երգիչը հիվանդանոցում է: Երկու օրից դուրս կգրվի:

Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ երգիչ Ֆորշը սրտի կաթվածով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: