Search
Close this search box.

Ոստիկանները բերման ենթարկելիս կոտրել են ակցիայի մասնակից աղջկա ձեռքը

Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկելու ընթացքում վնասել են խաղաղ ակցիայի մասնակից աղջիկներից մեկի ձեռքը: Նախնական վարկածով՝ կոտրվածք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Գտնվում ենք ոստիկանության «Մաշտոցի» բաժանմունքում:

Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկելու ընթացքում վնասել են խաղաղ ակցիայի մասնակից աղջիկներից մեկի ձեռքը:

Նախնական վարկածով կոտրվածք:

Այս պահին ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին:

Աղջիկը քիչ ուշ կհոսպիտալացվի»,- գրել է նա։