Search
Close this search box.

Մխիթարյանն աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում է

Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը կազմել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը։ Լավագույնների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխը լավագույնների թվում 71-րդն է աշխարհում: «The Guardian»-ը մինչև Սուրբ Ծնունդ ներկայացնելու է լավագույնների հարյուրյակը։