Search
Close this search box.

Սերգեյ Բագրատյանը հեգնանքի դաս տվեց գործընկեր պատգամավորին

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները:

ԱԺ-ում էներգետիկ խնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին հարցի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց. «Պարոն Բագրատյանի ելույթից հետո ես հասկացա, որ Հայաստանի Հանրապետությանը, ըստ էության, էլ ոչ մի բան պետք չի, սա որ լինի, արդեն չափազանց լավ կապրենք»:

Ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանն ասաց. «Պարոն Բոստանջյան, Դուք ուզում եք, որ այս օրենքով լավ ապրեք, Դուք լավ չեք ապրելու, որովհետև Ձեր գործընկերների նկատմամբ հեգնանքի փոխարեն հարգանք պետք է ունենաք: Բայց եթե դուք ուզում եք այս օրենքով լավ ապրեք, լավ չեք ապրելու, լավ ապրելը մարդու ներսում է լինում: Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ, եթե ես ուզեմ, ձեր ամեն մի ելույթը կհեգնեմ»: