Search
Close this search box.

Հաստատվել է ՀՀ Նախագահի անվանական թոշակի 2018 թվականի թեկնածուների ցուցակը

Կայացել է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկների և նրանց մարզիչների՝ ՀՀ Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի նիստը:

Այս մասին հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Նիստը վարել է հանձնաժողավի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Քննարկվել և հաստատվել է ՀՀ Նախագահի անվանական թոշակի 2018 թվականի թեկնածուների ցուցակը՝ ըստ մարզաձևերի: Հանձնաժողովի անդամները հաստատել են Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուների ցուցակը, որը կներկայացվի Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանը: