Search
Close this search box.

Հայ ծանրորդները 80 մեդալ են նվաճել 2017 թվականին միջազգային մրցաշարերում

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանի տեղեկացմամբ՝ հայ ծանրորդները 2017 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 80 մեդալ. «Ունեինք 78 մեդալ: Մի քանի օրից կավելանան ևս երկու մեդալ: Մկրտիչ Մկրտչյանը, ով Եվրոպայի առաջնությունում 4-րդ էր, այժմ կստանա իր բրոնզե մեդալները. նրանից առաջ գտնվող վրացի մարզիկը խթանիչ միջոցներ է օգտագործել»:

Ըստ նրա՝  80 մեդալից 36-ը եղել են ոսկի, 21-ը՝ արծաթ և 23-ը՝ բրոնզ: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդները նվաճել են 18 ոսկե մեդալ: