Search
Close this search box.

Haqqin.az-ի գլխավոր խմբարգի կուռքին հետախուզում են Ռուսաստանում. Գագիկ Համբարյան

Ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր կայերից մեկի՝haqqin.az-ի գլխավոր խմբարիր,տխրահռչակ Էյնուլլա Ֆաթուլաևը խորը ընկճախտի մեջ է…ՌԴ-ի քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել հանցավոր աշխարհում հայտնի Նադիր Սալիֆովի նկատմամբ,ով ավելի հայտնի է Լոթու Գուլի մականունով…Շատերը կզարմանան,թե ինչ կապ կա “մտավորական” և հայտնի ազերիական կայքի գլխավոր խմբագրի և հանցագործի միջև…Պարզվեց,որ շատ սերտ կապ կա…Սեփական ընկերոջ արյունը բավական թանկ գնով Ալիևներին վաճառած Էյլուլլան բացարձակ չի թաքցնում,որ շատ սերտ կապեր ունի Լոթու Գուլիի հետ,որի հետ լուսանկարը Ֆաթուլաևը կախել է haqqin.az-ի իր սենյակում՝Իլհամ Ալիևի նկարի կողքին…Ազերիական անկախ և ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ներ Ֆաթուլաևի և Գուլիի կապը համարում են համագործակցություն,քանի որ Բաքվում շատերը գիտեն,որ բացի լարգրությամբ զբաղվելուց Էյնուլլան հայտնի է որպես թմրամիջոցների խոշոր մատակարար և վաճառող,ինչպես նաև զբաղվում է մարդկանց ապօրինի տեղափոխումով Ադրբեջանից արտասահման…Այս անօրինական գործունեությունում նրա թիկունքին է կանգնած եղել Լոթու Գուլին…
Իսկ այժմ ամեն ինչ կարող է փլուզվել…Ռուսաստանցի իրավապահները Գուլիին մեղադրում են մարդկանց առևանգելու,գումարներ շորթելու և հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ…Քանի որ Լոթու Գուլին Թուրքիայում է,ապա Մոսկվան նրան հայտարարել է միջազգային հետախուզում…
Ի դեպ,ազերիական ԶԼՄ-ները և հատկապես haqqin.az-ն այնպիսի հաճախականությամբ են լուսաբանում սույն հանցագործի գործունեությունը,որ այն մրցակցում է Ադրբեջանի սրբագույն ընտանիքի և հատկապես Իլհամ և Մեհրիբան Ալիևների գործունեության լուսաբանման հետ…
Չեմ զարմանա,եթե կրտսեր եղբայր Իլհամն ավագ եղբայր Էրդողանին խնդրի Լոթուին չհանձնել ռուս ընկերներին,քանի որ դրա արդյունքում կարող են լարվել թուրք-ադրբեջանական հարաբերությունները…

Գագիկ Համբարյան