Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին. Արմեն Աշոտյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության այսօրվա հանրահավաքին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.

«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին՝ ո՛չ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ո՛չ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր հայկական երկու պետությունների շուրջ:

Պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար այս գործող իշխանությունների դեմ, այլ նաև անձամբ մասնակցելու է, վերջին անգամ նման օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել են ՀՀ նախկին երեք նախագահները»,-ասաց Աշոտյանը: