Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մալխաս Ամոյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ

Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը գերլարված պայքարում 6:5 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մինչ այս Ամոյանը 5:1 հաշվով հաղթել էր սլովակ մրցակցին, իսկ դրանից առաջ, 2 րոպեից էլ քիչ ժամանակ օգտագործելով, 9:0 հաշվով հաղթանակի էր հասել մեկնարկային գոտեմարտում: