Search
Close this search box.

Թալանել են պատգամավոր Սերգեյ Բագրատյանի «Պոռշ Կայեն»-ը

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։

Անհայտ անձը կամ անձինք դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեի մոտ թալանել են Porsche Cayenne մակնիշի 071 HH 11 համարանիշի ավտոմեքենան։ Հանցագործները ավտոմեքենայի վրայից գողացել են առջևի լուսարձակները։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Սերգեյ Բագրատյանին և կատարվածի մասին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է պատգամավորը։