Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքանո՞վ եք ադեկվատ համարում ձեր պահվածքը. Ագնեսա Խամոյանը՝ Վահագն Հովակիմյանին

Դուք սա ադեկվատ պահվա՞ծք եք համարում, պարոն Հովակիմյան: Պատերազմից 5 պակաս ենք գտնվում, դուք արտահերթ նիստ եք հրավիրել, որ ՏԻմ ընտրություններին վերաբերող հարց քննարկե՞ք: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ դիմելով Վահագն Հովակիմյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 33 պատգամավորների նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է:

Օրակարգում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։

«Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թ․ ընթացքում 45 համայնքում անցկացվեցին ընտրություններ, սակայն մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի եւ բնակչության սպասարկման վրա։

Նախագիծը համարվել է հրատապ, ինչը նշանակում է, որ 24 ժամով երկրորդ ընթերցման է դրվելու: