Search
Close this search box.

Կրակոցներ Երևանում. Նորք Մարաշում գտնվող «CPS» բենզալցակայանից հրազենային վնասվածքով աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմենակյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանում կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի աջ ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Հրազենային վնասվածք ստացածը բենզալցակայանի աշխատակիցն է: