Search
Close this search box.

Էրդողան. «Երուսաղեմի կորուստը կբերի Մեքքայի և Մեդինայի կորստին». Գագիկ Համբարյան

Թուրքական NTV հեռուստաընկերությունը հաղորդում է,որ դեկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Ստամբուլում Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է.”Եթե մենք կորցնենք Երուսաղեմը,ապա չենք կարողանա պաշտպանել Մեդինան…Եթե կորցնենք Մեդիանան,ապա կկորցնենք Մեքքան և Քաաբան…Մեր վրա անընդհատ հարձակվում են,որովհետև մենք կառուցում ենք ուժեղ Թուրքիա…”
Թուրքիայի բռնապետը կրկին առաջ է տանում իր նեոօմնանիզմի քաղաքականությունը…Հենց սրանով է պայմանավորված,որ Էրդողանը բոլոր մահմեդականների համար մեծ խնդիր հանդիսացող Երուսաղեմի կարգավիճակը դարձնում է զուտ Թուրքիայի խնդիր, քանի որ մինչև 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի ստորագումը վերը նշված մահմեդական բոլոր սրբավայրերը եղել են թուրքերի՝ Օսմանյակ կայսրության վերահսկողության տակ…
Թուրքիայի բռնապետի նեոօմսանիզմի և նեոպանթյուրքիզմի քաղականաությամբ է նաև պայմանավորված վերջինիս հայտարարություններն այն մասին,որ Հալեպը, Նախիջևանը, Մոսուլը, Բաթումը թուրքերինն է…Վերջին երկու տարվա մեջ Էրդողանը բազմիցս է այսպիսի հայտարարություններով “տարածքային պահանջներ” ներկայացրել հարևան երկրներին…Իսկ վերջերս էլ պաշտոնական այցով Աթենքում գտնվող Էրդողանը հայտարարեց,որ Թուրքիան ցանկանում է վերանայել 1923 թ-ի հուլիսի 24-ին ստորագարված Լոզանի պայմանագիրը…
Թուրքիայի առաջնորդի այս հայտարարությունը բացասական կընդունվի ոչ միայն Իսրայելում և ԱՄՆ-ում,այլև Սաուդյան Արաբիայում,որը ևս ձգտում է դառնալ սունի մահմեդականների միակ առաջնորդ երկիրն աշխարհում…

Գագիկ Համբարյան