Search
Close this search box.

Oրը ցերեկով խաբում եք.Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ հայտարարեց. «ԱԺ հեղինակությունը այնքան էլ բարձր չէ, իսկ լուրերի թողարկումով էլ ցույց են տալիս ցուցատախտակը, որտեղ գրված է 86 կողմ, դուք հայտարարում եք՝ կողմ 95: Եվ ես ներկա եմ եղել միջավայրում, որտեղ ասում են՝ օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք»:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, առաջարկեց վերջ տալ ծրարներով քվեարկության պրակտիկային: