Search
Close this search box.

«Հրապարակ». ««Բարի»-ն ավելորդ է». մաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում։ Մոտ 7 տարի առաջ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն Իրան պաշտոնական այց է կատարել, նրանց դիմավորել են հայերեն «Բարի գալուստ» պաստառով։

Գրիգորիչն առանց ավելորդ համեստության դիտողություն է արել․ ««Բարի»-ն ավելորդ է»։ Երեկ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է նման պատմություն, նա խորհրդավոր ժպտաց ու ասաց․ «Դա շատ վաղուց էր, Պարսկաստանում, անցած-գնացած պատմություն է»»: Մանրամասն ` թերթի այսօրվա համարում: