Search
Close this search box.

Օր 15. Վերջին ժամերին տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները

Զելենսկին «միջուկային զենք օգտագործելու Պուտինի սպառնալիքը բլեֆ է համարում»:
***

ԱՄՆ կոնգրեսականները կողմ են քվեարկել Ռուսաստանից նավթի և էներգակիրների ներկրումն արգելող օրինագծին RT
***

Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս Ուկրաինայի բոլոր բնակիչներին զենք օգտագործել ռազմական դրության ժամանակ։
***

Ուկրաինական երկինքը պաշտպանելու լավագույն միջոցը «օդային զենքերն» են, որոնք այժմ մատակարարում է Մեծ Բրիտանիան, ասել է Լիզ Թրուսը։
***

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Իսրայելին՝ Կնեսետում ելույթ ունենալու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։
***

Միացյալ Նահանգները միջոցներ կձեռնարկի, եթե Ռուսաստանը բռնագրավի արևմտյան ընկերությունների ակտիվները, որոնք դադարեցնում են իրենց աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում. Պսակի
***

Սպիտակ տունը հայտարարել է, որ ամերիկյան բազայից Ուկրաինա ինքնաթիռներ ուղարկելը չի բխում Վաշինգտոնի շահերից։
***

Ռուսական պատվիրակությունը ոչ մի բանակցային կետ չի զիջի Ուկրաինային. Սլուցկի
***

Բլինկենը պնդում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու որոշում կարող է կայացնել միայն Ռուսաստանի Դաշնությունը, այլ ոչ թե Արևմուտքը։
***

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանը պետք է ամբողջությամբ անջատվի SWIFT-ից, իսկ G7 երկրները պետք է հրաժարվեն Ռուսաստանի նավթից ու գազից։
***

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Չեռնոբիլի ատոմակայանը սնուցող ենթակայանին և էլեկտրահաղորդման գծերին, հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը։
***

Պենտագոնը հայտարարել է, որ ռուսական պնդումները, թե ԱՄՆ-ն Ուկրաինայում բիոլաբորատորիաներ է օգտագործում զենք մշակելու համար, «ճիշտ չեն»:
***

Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է Իտալիայում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին։
***

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին՝ Պուտինի և Զելենսկու հանդիպման կազմակերպման հարցում օգնության համար, հայտնում է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը։
***

Առնվազն 1424 ուկրաինացի խաղաղ բնակիչներ սպանվել կամ վիրավորվել են Ուկրաինայում փետրվարի 24-ից. ՄԱԿ
***

Ռուսաստանը դեղերի հումքի մատակարարման խնդիրներ ունի լոգիստիկ շղթաների խախտումների պատճառով։
***
ԱՄՆ հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ լեհաստանյան ՄիԳ-29 կործանիչների տեղափոխումն Ուկրաինա կարող է մեծացնել ՆԱՏՕ-ի՝ հակամարտության մեջ ներքաշվելու հավանականությունը։ Որպես այլընտրանք՝ դիտարկվում է հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը. հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Պենտագոնին հղումով։