Search
Close this search box.

Դատախազությունն անցավ գործի.«կրակոց» համայնքապետերի ուղղությամբ

Araratnews.am-ը գրում է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»,- շաբաթ օրը համայնքապետների հետ հանդիպման ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը։ Նրա ելույթը շատերը դիտարկեցին որպես հաղորդում հանցագործության մասին։
«ՀՀ դատախազությանը սահմանված կարգով հայտնի բոլոր այն տեղեկությունները, որոնցում առկա են առերևույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ, օրենքով նախատեսված ընթացակարգերով ստուգվում են և արժանանում իրավական գնահատականի: Ընդ որում, որևէ տարբերություն չկա՝ խոսքը վերաբերում է համայքապետների՞, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանը: Դրա մասին են վկայում համայնքապետի պաշտոն զբաղեցրած անձանց քրեական պատասխանատվության բազմաթիվ դեպքերը: Ցանկացած պահի, երբ իրավապահ մարմինները կտիրապետեն նմանատիպ դրսևորումների մասին համապատասխան կոնկրետ փաստերի, դրանք կենթարկվեն լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում