Search
Close this search box.

Արտակարգ վայրէջք բորտուղեկցորդուհու պատճառով

Մոսկվա-Ցյուրիխ երթուղով չվերթ իրականացնող շվեյցարական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել գերմանական Շտուտգարտում: Պատճառը բիզնես-դասի ուղևորուհին է եղել, ով իրարանցում է առաջացրել շամպայնի պատճառով, հայտնում է Stuttgarter Zeitung-ը:

Հաղորդվում է, որ Շվեյցարիայի 44-ամյա ծագումով ռուս քաղաքացին բորտուղեկցորդուհիներից պահանջել է, որ իր համար շամպայն լցնեն: Մերժում ստանալով՝ կինը սկսել է իրեն ագրեսիվ պահել, անձնակազմը չի կարողացել հանգստացնել նրան: Ի վերջո օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շտուտգարտում, որտեղ ուղևորուհուն հանձնել են ոստիկանությանը:

Կարգազանցը 5 000 եվրո տուգանք է վճարել: Նա նաև պետք է փոխհատուցի ինքնաթիռի չծրագրված վայրէջքի ծախսերը: