Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքի սկզբնամասում. կա 5 զոհ

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, կա վիրավոր: Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:

Կոտայքի բաժնի ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանները նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: