Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում եմ Վահե Ղազարյանից պատասխան ստանալու. Սրբազան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Գնալու եմ ներքին գործերի նախարություն՝ բացատրություն ստանալու նաեւ այս ամբողջ գործածի համար ու հարցադրում կանեմ՝ նախարարն է հրաման տվողը, թե իրեն են հրաման տալիս: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառին ու հոգևորականներին արգելափակելու փորձով ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ Սարդարապատ պարգևաց եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել։

Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել»,- ասաց Սրբազանը:

Նա նշեց, որ քիչ անց քաղաքացիների հետ երթով կշարժվեն ՆԳՆ: