Search
Close this search box.

Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Փորձեր են արվում հերթական անգամ մեր դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Իվանյան տեղափոխված համերկրացիների հետ հանդիպմանը։

«Վստահ եմ, որ Հայաստանն այլևս երբեք չի փորձի որևէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ։ Չնայած Հայաստանում ռեւանշիստները բավականին շատ են։  Մենք նաև հետևում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ փորձեր են արվում հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնել մեր նկատմամբ։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի։ Իհարկե, առաջին հերթին մենք պետք է ավելի հզորացնենք մեր բանակը, և մենք դա անում ենք»,- ասել է նախագահը։

Իլհամ Ալիևը նաև նշել է, որ երկաթե բռունցքը միշտ իր տեղում է։