Search
Close this search box.

Կհեռանա, խելոք է. Բագրատ Սրբազան

Նման բիրտ ուժը մեզ հետ չի պահի վերջնարդյունքին հասնելուց. ոչ մի բան հետ չի պահի: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեձցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Վերջարդյունքին հասնելու իրենց բիրտ ուժը, իրենց վայրագ կեցվածքը ոչ մի ձեւով չի կասեցնում դա»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Փաշինյանը հեշտ չի զիջում՝ Սրբազանն արաձգանքեց. «Զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա։ Կհեռանա, խելոք է։ Շատ բարի ճանապարհներով։ Դուք որ հարցը տալիս եք, ինչպե՞ս եք պատկերացնում։ Ի՞նչ եք ուզում, որ ասեմ, ասեմ՝ աթոռի ոտքերը քանդենք, ընկնի՞: Շարժում է, մարդիկ գնում են, արտահայտում են իրենց տեսակետը»։

экономите время и до 30% от стоимости