Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենայն Հայոց Հայրապետի բերած ծաղկեպսակը նետել էին հուշարձանի հետնամասոմ, մենք այն բերեցինք և պատշաճ տեղում տեղավորեցինք․Հովհաննես Շահինյան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Այսօր բացառիկ խայառակություն է տեղի ունեցել․ նախ Սարդարապատի Սուրբ կոթողի առջև մի խումբ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ անամոթաբար կանգնել են Ամենայն Հայոց Հայրապետի և Նորին Սրբությանն ուղեկցող հոգևորականների առջև՝ արգելելով մոտենալ սուրբ կոթողին աղոթք մատուցելու և հարգանքի խոնարհում բերելու։ Ի վերջո, Ամենայն Հայոց Հայրապետը մոտեցել է կոթողին։

Բայց հետո ճղճիմությունը հասել այնտեղ, որ հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի տարած ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից։ Ավելի ուշ Համահայկական Ճակատ կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանն ու այդ կուսակցության անդամները Ամենայն Հայոց Հայրապետի բերած ծաղկեպսակը դրել են այնտեղ, որտեղ ի սկզբանե դրվել էր։ «Ամենայն Հայոց Հայրապետի բերած ծաղկեպսակը նետել էին հուշարձանի հետնամասոմ, մենք այն բերեցինք և պատշաճ տեղում տեղավորեցինք»,- Armlfe.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Շահինյանը։