Search
Close this search box.

Աբգարս ուզում էր, որ տասը տարեկանում՝ 2012 ի ապրիլի 11 ին իր գրած տողերը գտնեինք հենց այսօր՝ Բանակի օրը.

Աբգարս ուզում էր, որ տասը տարեկանում՝ 2012 ի ապրիլի 11 ին իր գրած տողերը գտնեինք հենց այսօր՝ Բանակի օրը.

Երբ դասարանով գնացինք Եռաբլուր, մենք բոլորս գիտեինք ինչու ենք գնում, ինչպես պիտի պահենք մեզ։ Մենք մեր կամքով էինք գնացել հիշատակը հարգել։ Բոլորս տեսանք, որ այնտեղ կային նաեւ անհայտ զինվորների գերեզմաններ։ Մեր դասարանի բոլոր երեխաների ձեռքին ծաղիկներ կար։ Մենք դնում էինք ծաղիկներ շիրիմներին։ Բոլոր շիրիմները պատված էր ծաղիկներով։
Տեսանք, այնտեղ թաղված էին նույնիսկ շատ երիտասարդներ։ Մի տղա էլ կար, ընդամենը տասնյոթ տարեկան։

Մենք այնտեղ տեսանք Անդրանիկ զորավարի, Վազգեն Սարգսյանի գերեզմանները։ Երբ տեսանք գերեզմանները, գնացինք եկեղեցի, որը շատ փոքր էր, բայց եկեղեցու չափսերը ոչինչ չեն ասում։ Այնտեղ մոմ վառեցինք։

Ետ գալու ճանապարհին ես մտածում էի, որ նրանք ինչ արել են, իրենց ընտանիքի ու ազգի համար են արել։

Աբգար Նազարյան