Search
Close this search box.

Ողբերգական դեպք՝ Ապարանում. տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին

Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը։

Փրկարարները, ընթերակների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել են շմոլ գազից։

Կայքի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին։ Փաստի առթիվ Բ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։