Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 22-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 23:00–ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը աշխատում է «Վամաքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ: