Search
Close this search box.

Հանկարծ թաքնված կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա ու զեկուցի, ենթադրենք, այլ երկրների ազդեցության գործակալներին․ Նիկոլ Փաշինյան

«Ռուբեն Ռուբինյանին ես եմ լիազորել և կրում եմ պատասխանատվությունը, և կրելու եմ պատասխանատվությունը»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին։

«Անկախ նրանից, ով կբանակցի, ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես։ Ինչի՞ մասին եք խոսում, ով ուզում է լինի։ Եվ ես Ռուբեն Ռուբինյանին օժտել եմ նաև այդ լիազորություններով՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրեմ։ Եվ ես այդպես վարվել եմ, որ հանկարծ մի հատ գաղտնի թաքնված կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա ու զեկուցի, ենթադրենք, այլ երկրների ազդեցության գործակալներին»,- ասաց Փաշինյանը։