Search
Close this search box.

Քաղաքացին զանգել ու ասել է, որ պայթեցնելու է ոստիկանության շենքերը

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արցախից ութ ամիս է՝ տեղափոխվել է Երևան, ոստիկանների պատճառով քանդվել է իր ընտանիքը, այդ պատճառով ցանկանում է պայթեցնել ոստիկանական բոլոր շենքերը: Իրավապահները պարզել են, որ քաղաքացին Ս. Հ.-ն է՝ Հադրութի շրջանից:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: