Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին երկու անգամ պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբեր ամսին երկու կարգադրություն է ստորագրել՝ պարգևատրումների մասին։ Կարգադրություններից առաջինը ստորագրվել է դեկտեմբերի 17-ին, հրապարակվել՝ դեկտեմբերի 21-ին։ Համաձայն նշված կարգադրության՝ միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսվել են Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները։ Կարգադրության մեջ հիշատակված հավելվածը հրապրակված չէ։

Երկրորդ կարգադրությունը ստորագրվել է դեկտեմբերի 22-ին, հրապարակվել՝ դեկտեմբերի 24-ին։

«Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,-ասված է կարգադրության մեջ։ Հավելվածը կրկին առկա չէ։