Search
Close this search box.

11 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել է պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում մահացել է ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը։ Նա գլխի ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 26-ին Տոլյատիում տեղի ունեցած «Նոկաուտների արքաների» մրցաշարում։

Գլխուղեղի վնասվածքից հետո Արեստ Սահակյանը հայտնվել էր երրորդ աստիճանի կոմայում։

Մարզիկի մահվան մասին Ինստագրամում հայտնել է նրա քույրը։ Վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը կլինի Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանում։