Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն նորից խաղաղապահներ է ուղարկել Ղազախստան

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը շարունակում է խաղաղապահ ուժերի տեղափոխումը Ղազախստան, որտեղ բողոքի ցույցեր էին սկսվել:

«ՌԴ ՊՆ-ի ավելի քան 70 «Իլ-76» եւ 5 «Ան-124» ինքնաթիռներից բաղկացած ավիախմբավորումը շուրջօրյա Ղազախստան է տեղափոխում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման ստորաբաժանումները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Նշվում է, որ զինծառայողներով եւ սպառազինությամբ, այդ թվում` տեխնիկայով, ինքնաթիռներն ուղարկվում են Մոսկվայի, Իվանովոյի եւ Ուլյանովսկի մարզերի օդանավակայաններից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահները կհոգան պետական ​​եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը եւ կաջակցեն երկրի իրավապահ մարմիններին իրավիճակի կայունացման հարցում, ընդգծել են նախարարությունում։

Մանրամասները՝ տեսանյութում