Search
Close this search box.

Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»

Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Արման Ջումագալդիևը՝ «Վայրի Արման» մականվամբ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան»-ը՝ հղում կատարելով ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր շտաբին։

Նշենք, որ Արման Ջումագելդիևը, ով հայտնի է «Վայրի Արման» մականունով, ղեկավարում է կազմակերպված հանցավոր խումբ, հանդիսանում է թուրքական «Վայրի Գայլերի» խմբավորման անդամ և Ադրբեջանի հաղթանակի համար կենաց խմող հայտնի տեսանյութի հերոսն է: