Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս «հայտարարության» հետևում հստակ երևում են թուրքերի «պանթուրանական» ականջները»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էրդողանի պատասխան հարվածը.

Ղազախստանում ահաբեկիչների խմբավորումները, որոնք շատ վաղուց գուրգուրվում և աճեցվում են թուրքերի հատուկ ծառայությունների կողմից («Թուրանական եղբայրություն» օպերացիա ) հայտարարել են,որ այսուհետ Ղազախստանում գործելու է «Ղազախստանի ազատագրման ճակատ» ռազմական խմբավորումը, որը իր առջև նպատակ է դրել զենքով կռվել ՀԱՊԿ ի (!!!!!) խաղաղապահ զորամիավորումների և ներկայիս ղազախ իշխանությունների դեն։

Փաստորեն, խռովությունների հովանավորները որոշել են լիարժեք հրահրել քաղաքացիական պատերազմ Ղազախստանում։
Անկասկած,  այս «հայտատարության» ետևում շատ հստակ երևում են թուրքերի «պանթուրանական» ականջները։