Search
Close this search box.

Շոյգու. Ռուս խաղաղապահները կյանք են վերադարձնում Ղարաբաղի տարածաշրջան

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է պատերազմող կողմերին բաժանելու բարդ առաջադրանքները եւ այժմ լուծում է պրոֆիլային խնդիրները տարածաշրջանում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի ռազմական գերատեսչությունում կայացած կոնֆերանսի ժամանակ։

«Մեր խաղաղապահ ուժերի տեղակայմամբ մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը, եւ այժմ քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքի կատարման ուղղությամբ։ Այժմ այն արդեն կարելի է պլանային կոչել։ Կյանքն աստիճանաբար վերադառնում է այդ տարածաշրջան։ Այնտեղ ավելի ու ավելի շատ են խաղաղությունն ու անդորրը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով` «դրանում բոլոր նրանց մեծ վաստակն է, ով զբաղված էր բժշկական օգնության եւ մարդասիրական օգնության տրամադրմամբ»։ «Եվ իհարկե բոլոր նրանց, ով շուրջօրյա կանգնած է խաղաղապահների դիրքերում»,- ասել է նախարարը։

Նա երախտագիտություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքայիններին, սերժանտներին, ովքեր ծառայում են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ արտերկրում գտնվող ռուսական այլ բազաներում։

«Բայց հատկապես` այս երկու կետերում: Այն ամենը, ինչ եղել է, ասենք, մեկ տարի առաջ Ղարաբաղում, երբ ծայրահեղ ծանր, ծայրահեղ սուր իրավիճակ էր, մեր գերագույն գլխավոր հրամանատարի ջանքերով, ով վարում էր այդ բանակցությունները, այդ աշխատանքը փաստացի շուրջօրյա ռեժիմով, հաղթահարված է»,- ասել է Շոյգուն։

Նախարարը շնորհակալություն հայտնեց նաեւ ռազմական շինարարներին, ովքեր մեկ տարվա ընթացքում շահագործման են հանձնել ավելի քան 3000 օբյեկտ։