Search
Close this search box.

Փաշինյանը պատմել է՝ ինչ են խոսել Ալիևի հետ առանձնազրույցի ընթացքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում պատասխանեց լրատվամիջոցների հարցին, թե Բրյուսելում դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցի ընթացքում ինչի մասին են խոսել։
«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է այն նույնը, ինչ քննարկվում էր առանձնազրույցից առաջ և հետո: Այնպես չէ, որ մի 20 րոպեով Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել, և մենք ասել ենք, թե նա գնաց, հիմա խոսենք այն, ինչ պետք է խոսեինք և չէինք խոսում: Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը, մեր օրակարգի, մեր քննարկման հարցերն ենք շարունակել քննարկել: Այդ խոսակցությունն իր դինամիկայի և բովանադակության մեջ ոչ մի փոփոխություն չի ունեցել», – ասել է վարչապետը:

Նա վստահեցրել է, որ առանձնազրույցի այդ 15 կամ 20 րոպեն կամ հնարավոր է` կես ժամը ոչ մի բանով չեն տարբերվել նախորդ խոսակցությունից: