Search
Close this search box.

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կարող է անցկացվել Հայաստանում

Հայաստանը կարող է հյուրընկալել 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Տաշքենդ իմ այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ. նպատակ ունենք որևէ մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»,-ասաց Գիլոյանը: