Search
Close this search box.

Մոսկովյան ակումբի հետ խաղը կարող է շանս տալ Մխիթարյանին՝ «Մանչեսթեր Յունայթեդում» կարիերան շարունակելու համար

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Արսենալի» հետ հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալու մասին անդրադառնում են միջազգային հեղինակավոր պարբերականները՝ կանխատեսելով, որ գերմանական ակումբը կփորձի վերադարձնել Մխիթարյանին, որտեղ նա միշտ եղել է մեկնարակային կազմում և իր խաղի շնորհիվ վայելել է երկրպագուների վստահությու լավագույն օրերն անցյալում են, գրում է 1in-am-ը

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Սեպտեմբերի 27-ին այս թիմերի միջև Մոսկվայում տեղի ունեցած մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 4:1 հաշվով: Մոսկովյան մրցավեճում գոլի հեղինակ էր դարձել նաև Մխիթարյանը: Ըստ էության Մոսկվան օգնեց Մխիթարյանին որոշ ժամանակ պահպանել տեղը անգլիական թիմի մեկնարկային կազմում:

Մարզական տեսանկյունից վաղվա հանդիպումը «Յունայթեդի» համար այնքան էլ կարևոր չէ: Մոուրինյոյի թիմը 5-րդ տուրից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և գործնականում ապահովել է առաջին հորիզոնականը: Նույնիսկ ոչ-ոքիի կամ նվազագույն հաշվով պարտվելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» ենթախմբի հաղթողը կճանաչվի: 9-ական միավոր ունեն նաև ԲԿՄԱ-ն և «Բազելը», սակայն այս թիմերը թե՛ խփած ու բաց թողած գնդակների ցուցանիշով և թե՛ «Յունայթեդի» հետ անձնական հանդիպումներով զիջում են անգլիական ակումբին:

«Ես հստակ չգիտեմ, թե մեզ ինչ է անհրաժեշտ ԲԿՄԱ-ի հետ խաղում: Չեմ կարծում, թե մեզ հաղթանակ է անհրաժեշտ: Իհարկե, մենք դա ենք ցանկանում, բայց դա պարտադիր չէ: Հավանական է, որ մեզ նույնիսկ ոչ-ոքի պետք չէ»,- ասել էր Մոուրինյոն: Վերջինի՝ նման հայտարարությունը խոսում է այն մասին, որ «Յունայթեդը» վաղը հնարավոր է խաղա ոչ մարտական կազմով:

Դեկտեմբերի 10-ին Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կարևորագույն դերբիից առաջ Մոուրինյոն հավանաբար կխնայի մի քանի ֆուտբոլիստների՝ հնարավորություն տալով մյուսներին: «Արսենալի» հետ մրցավեճում Մոուրինյոն արդեն իսկ զրկվել է Պոլ Պոգբայից, որը մրցակցի ոտքին կանգնելու համար կարմիր քարտ էր ստացել: Ըստ բրիտանական աղբյուրների՝ Պոգբային սպառնում է որակազրկում նվազագույնը 3 խաղով:

Մոսկովյան ակումբի հետ մրցավեճում հնարավոր է շանս ստանա նաև Մխիթարյանը, որը վերջին օրերին անհատական ծրագրով լրացուցիչ մարզումներ է անցկացնում հիմնական կազմում իր տեղը վերադարձնելու համար:

Ըստ բրիտանական express.co.uk պարբերականի՝ վաղա խաղում Մխիթարյանը ոչ միայն դրսևորվելու հնարավորություն կստանա, այլև կլինի մեկնարկային կազմում: Մասնավորապես, «Յունայթեդը» հանդիպումը կսկսի այպիսի կազմով. դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Լինդելոֆն ու Սմոլինգը: Աջ եզրում կգործի Դարմիանը, իսկ ձախից՝ Բլինդը: Հենակետային կիսապաշտպանի դիրքում կլինի Անդեր Էրերան, իսկ Պոգբան կխաղա կիսապաշտպանության կենտրոնական հատվածում: Աջ եզրում կխաղա Մատան, իսկ ձախից՝ Ռեշֆորդը: Ենթահարձակվողի դիրքում էլ կլինի Հենրիխ Մխիթարյանը: Որպես նոմինալ հարձակվող, ըստ բրիտանական պարբերականի, կխաղա Զլատան Իբրահիմովիչը:

Փաստորեն, ընտրելով հիմնական կազմի այս տարբերակը, Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն կտա պաշտպաններ Ռոխոյին, Վալենսիային, Յանգին, կիսապաշտպաններ Մատիչին, Լինգարդին, ինչպես նաև հարձակվողներ Մարսիալին և Լուկակուին: Թվարկված բոլոր ֆուտբոլիստները տեղ էին գտել «Արսենալի» հետ հանդիպման մեկնարկային կազմում:

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում հայտնվելու համար ԲԿՄԱ-ին վաղը միայն հաղթանակ է հարկավոր: Ավելին, անհրաժեշտ է, որպեսզի ենթախմբի մյուս խաղում «Բազելը» միավորներ կորցնի պորտուգալական «Սպորտինգի» հետ խաղում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: