Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար. ամուսինը տեղում մահացել է. բժիշկները պայքարում են նրա հղի կնոջ կյանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10:10–ի սահմաններոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 196.5 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում՝ Անգեղակոթի շուկայի մոտ բախվել է իրանական համարանիշներով Iveco-ին:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ Սիսանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վարորդը եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Գառնիկ Հարությունյանը, իսկ վիրավորը՝ նույն մարզի բնակիչ Սուսաննա Զաքյանը:

Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, կինն էլ հղի է: