Search
Close this search box.

ՊՇՌ թեստի ինքնարժեքը 2000 դրամ է, բայց քաղաքացիները վճարում են 10-40 հազար. մարդկանց գրպանից պոկում են, միլիոնատեր դառնում. Վարդևանյան

ՍԴ–ն շարունակում է քննել պատվաստման վերաբերյալ նախարարի հրամանի սահմանադրականությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՍԴ որոշումը բոլոր դեպքերում առանցքային է։ ՍԴ-ն միջամտության սահմանադրականությունն է գնահատելու։

Վարդևանյանը նշեց, որ նման հարց առհասարակ չէր կարող լինել հրամանի մակարդակում, այլ պետք է լիներ բացառապես օրենքի մասով։

«Բոլոր դեպքերում նույնիսկ օրենքի մակարդակում նախատեսված միջամտությունը պետք է լինի համաչափ և իրավաչափ։ Եթե ՍԴ-ն այս հարցով կայացնում է որոշում, որ այն սահմանադրությանը հակասող և անվավեր է, բացառապես այն հիմքով, որ օրենքով նախատեսված չէր, իհարկե էական ազդեցություն այսօրվա վիճակի վրա չի ունենա, բայց եթե ՍԴ-ն գնահատի համաչափությունը և իրավաչափությունը, վստահեցնում եմ, էական ազդեցույթուն կարող է ունենալ նաև պրակտիկայում»,-ասաց Վարդևանյանը։

Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն, ի վերջո, կանդրադառնա այն հարցին, որ պետությունը բազմաթիվ հարցերում ծախսերը կատարելու բեռը կարողանում է վերցնել իր վրա, բայց այս հարցով քաղաքացուն թողնում է միայնակ՝ պատային իրավիճակում։