Search
Close this search box.

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Նախնական տվյալներով 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։

Այլ մանրամասներ Արմեն Կոտոլյանը չցանկացավ նշել։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել,որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամենայն հավանականությամբ առաջիկա 10 օրվա մեջ պաշտոնանկ կարվի։ Վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում էլ հոդված հայտնվեց, ըստ որի Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: