Search
Close this search box.

Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն հարաբերությունների կարգավորումը քննարկելու համար. Չավուշօղլու

Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ երկրները կվերսկսեն չարտերային թռիչքները Ստամբուլի եւ Երեւանի միջեւ, հայտնել է Reuters-ը։

Ելույթ ունենալով խորհրդարանում արտգործնախարարության բյուջեի քննարկման ժամանակ՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։