Search
Close this search box.

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն շուրջ 1 շաբաթ է` գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Գասպարյանի ինքնազգացողությունն օրեր առաջ կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատթարացումը, ըստ նույն աղբյուրի, 2021թ–ի հունվարին տարած ինսուլտի հետևանքն է։

Հիշեցնենք` Գասպարյանը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 22-ին` նախաինսուլտային վիճակում։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու համար։

Քննվող բազմադրվագ քրեական գործով հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը 2000-2018 թվականների ընթացքում, զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանք գրանցել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։

Այդ կերպ Գասպարյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:
Քրեական գործի այլ դրվագներով նախաքննությունը շարունակվում է: