Search
Close this search box.

68 տոկոսը դժգոհ է խորհրդարանի, 60 տոկոսը Փաշինյանի կառավարության աշխատանքից. Իշխանության վարկանիշը կտրուկ ընկել է

ՀՀ քաղաքացիների շրջանում աննախադեպ ցածր վարկանիշ ունի գործող խորհրդարանը, կտրուկ նվազել է նաեւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նրա փոխանցմամբ՝ եթե երեք տարի առաջ՝ 2018 թվականին, «Ինչպես եք գնահատում Փաշինյանի գործելաոճը» հարցին սոցհարցման մասնակիցների 99 տոկոսը պատասխանում էր փայլուն, ապա այս տարվա նոյեմբերի հարցման տվյալներով նույն հարցին դրական է պատասխանել 35 տոկոսը։

Փաշինյանի աշխատանքին հավանություն չի տալիս հարցված քաղաքացիների 49.4 տոկոսը, իսկ 60.5 տոկոսը հավանություն չի տալիս Փաշինյանի կառավարության աշխատանքին։

Ուշագրավ է ԱԺ-ի հանդեպ մարդկանց վերաբերմունքը, ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ-ի աշխատանքին հավանություն է տվել միայն 16.3 տոկոսը։ Նավասարդյանի խոսքով՝ այսպիսի ցածր ցուցանիշ վերջին 14 տարվա մեջ երբևիցե չի եղել, 68 տոկոսն այս կառույցի աշխատանքին հավանություն չի տալիս։

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական դաշտում իշխանություն-ընդդիմություն զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։