Search
Close this search box.

18+ ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվել ԱԺ-ում

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

ՔՊ–ի կողմից դեռեւս ոչ մի պարզաբանում կատարվածի առնչությամբ չի հնչել։ Քիչ առաջ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։